Գերեզմանաքարերը փոքր հուշարձաններ են, որոնք տեղադրվում են գերեզմանների վրա: Նման հուշարձանների շնորհիվ մարդիկ ավանդաբար հարգանքի տուրք են մատուցում մահացածների հիշատակին։ Առավել հաճախ, հուշարձանների և գերեզմանաքարերի համար օգտագործում են գրանիտ: Ժողովրդի մեջ ընդունված Լալվարի (կարմիր) գրանիտից պատրաստված գերեզմանաքարերը մյուսներից տարբերվում են ամրությամբ և գեղագիտական տեսքով։
Նախքան գերեզմանաքար գնելը անհրաժեշտ է որոշել մի քանի պարամետրեր՝ հուշարձանի չափը, ձևը և արտաքին ձևավորումը:
Գերեզմանաքարերի պատրաստումը մեր ընկերության գործունեության հիմնական ուղղությունն է։ Արտադրանքի գները ճկուն են: Մենք հնարավորություն ունենք ստեղծել հուշարձանի տեսքով գերեզմանաքարեր։ Սովորաբար կոթողի վրա փորագրություն է արվում հուշագրությամբ, փորագրվում կամ ամրացվում է հանգուցյալի լուսանկարը, նշվում է նրա անունը, ազգանունը, ծննդյան և մահվան տարիները։ Բացի ստանդարտ չափերից և ձևերից, մենք առաջարկում ենք նաև բացառիկ գերեզմանաքարեր։ Այն դեպքում, երբ հաճախորդը չի կարողանում մեր առաջարկներից գտնել համապատասխան տարբերակը, կարող է պատվիրել մոդելի սեփական ուրվագիծը: Տվյալ էսքիզով էլ պատրաստ կլինի որակյալ գերեզմանաքար: Գրանիտից գերեզմանաքարերի պատրաստումը բարդ և ստեղծագործական գործընթաց է։ Յուրաքանչյուր պատվեր պահանջում է անհատական մոտեցում:
Հաճախ գերեզմանատունը ձևավորելիս, օգտագործում են տարբեր ծիսական պարագաներ՝ դեկորատիվ ծաղկամաններ, նստարաններ և սեղաններ: