Լալվարի գրանիտից պատրաստված գերեզմանաքարը մտերիմ մարդու գերեզմանի բարեկարգման լավագույն տարբերակն է, որն առանձնանում է ամրությամբ և երկարակեցությամբ։
Փորձառու մասնագետի կողմից կատարված փորագրությունը երաշխավորում է հուշարձանի ձևավորման տարրերի բազմամյա կայունություն արտաքին միջավայրի տարբեր քայքայիչ ազդեցությունների նկատմամբ: Հանգուցյալի նկարից բացի փորագրվող տեքստը կարող է լինել ինչպես հակիրճ՝ պարունակելով հանգուցյալի մասին հիմնական տեղեկություններ, այնպես էլ ծավալուն՝ բանաստեղծության տեսքով և այլն։ Որոշ դեպքերում էլ հուշարձանի վրա տեղադրված տեղեկատվությունը մանրամասն նկարագրում է հանգուցյալի կյանքի կարեւորագույն իրադարձությունները կամ նրա բնավորության եզակի գծերը: Պատվիրելով փորագրություն մեր ընկերությունում՝ հաճախորդը ստանում է հետևյալ առավելությունները՝
- պատկերների փորագրման բարձր որակ՝ պայմանավորված վարպետների մեծ փորձով և ժամանակակից սարքավորումների առկայությամբ,
- պրոֆեսիոնալ խորհրդատվություն, որը կօգնի ճիշտ կողմնորոշվել տապանի ընտրության և փորագրության հարցում,
- փորագրության կատարման նվազագույն ժամկետ,
- արդեն տեղադրված գրանիտ հուշարձանների վրա փորագրման աշխատանքների իրականացում,
- անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին,
- ողջամիտ գներ,
Մեր մասնագետների կողմից կատարված փորագրությունը դարերով պահպանում է հանգուցյալի մասին տեղեկատվությունը:



