Գրանիտը հրաբխային ապար է, որն ամենատարածվածն է երկրակեղևում։ Այն բյուրեղյա մեծ, միջին և փոքր հատիկներով զանգվածային հրաբխային ապար է։
Հիմնականում բաղկացած է դաշտային սպաթից, փայլարից և կվարցից։ Կախված այս հանքանյութերի հարաբերակցությունից՝ գրանիտն ընդունում է զանազան գույներ։ Լատիներեն "granum", նշանակում է "հացահատիկ": Կախված արդյունահանման վայրից և ձևավորման նյութերի տարբեր քանակից, գրանիտե քարը տարբերվում է իր գույնով, երանգով, հյուսվածքով և այլ բնական հատկություններով: Բնական գրանիտի ամենատարածված տեսակները ներկայացվում են բաց մոխրագույն, կարմիր, վարդագույն, նարնջագույն, դեղին, կանաչ և սև գույնով, ավելի քիչ տարածված են կապույտ, մուգ կարմիր և սպիտակ գույները:
Շնորհիվ գունային հարուստ բազմազանության՝ այն համարվում է առավել պահանջված ինտերիերի և էքստերիերի համար: Բայց պետք է իմանալ, որ միայն գեղագիտական կողմը չէ, որ ազդում է պահանջարկի վրա: Գրանիտից արտադրատեսակների պատրաստման համար որոշիչ գործոն է հանդիսանում ֆիզիկամաթեմատիկական բնութագրերի և հատկությունների հզոր հավաքածուն, օգտագործման ժամանակահատվածը, որը հաշվարկվում է առնվազն հարյուր տարի, մեխանիկական բնույթի վնասների նկատմամբ դիմադրությունը, էկոլոգիապես անվնաս հումքը, ջերմաստիճանի տատանումների, թթուների և աղերի ազդեցության նկատմամբ դիմադրությունը, բարձր ամրությունը, մակերեսը մշակելու հնարավորությունը՝ տալով ցանկացած ֆակտուրաներ (փայլեցում, հղկում, ծակոց, թերմո, սղոցող) և շատ այլ գործոններ:
Նման արժանիքները օգնում են սպառողին ընտրել բնական քարի հենց այս տեսակը: Այն համարվում է էլիտար դասի շինարարական և հարդարման նյութ:



