Նորակառույց շինություններում վերջերս հաճախ ենք հանդիպում բնական գրանիտից պատրաստված իրեր, մասնավորապես` լուսամուտագոգեր (подоконники)։ Սպառողների մեծ մասն առավելություն է տալիս Լալվարի գրանիտից պատրաստված լուսամուտագոգերին, քանի որ դրանք ամուր են և կայուն արտաքին միջավայրի գործոններին՝ արևի ուղիղ ճառագայթներին, խոնավությանը, մեխանիկական վնասվածքներին, ջերմաստիճանի փոփոխություններին և այլն: Մեր կողմից արտադրված գրանիտե լուսամուտագոգերը հեշտությամբ համատեղում են մի քանի գործառույթներ՝գրասենյակի սեղանի մակերես, խոհանոցի կահույքի մաս, մանկական սենյակի անկյունակ: Բացի այդ, այն պատճառում է նաև գեղագիտական հաճույք՝ ինտերյերը դարձնելով յուրահատուկ և ընդգծված: Ելնելով գրանիտի որակից, նրա հյուսվածքից և գույնից, ինչպես նաև լուսամուտի կառուցվածքից՝ կախված կլինի արտադրանքի գնային միջակայքը:
Լալվարի գրանիտից պատրաստված սեղանածածկը (столешница) կատարյալ լուծում է խոհանոցի համար:
Մեր գրանիտի տեխնիկական բնութագրերը թույլ կտան երկար տարիներ ծառայել առանց արտաքին փոփոխությունների: Նյութի ամրությունն օգնում է խուսափել մանր քերծվածքներից, իսկ ջերմակայունությունը թույլ է տալիս դիմակայել ջերմային ազդեցությանը։ Դիմանում է նաև խոնավ միջավայրին, որի շնորհիվ պահպանում է գույնն ու ձևը:
Գունային բազմազան տեսականին օգնում է ճիշտ ընտրել տվյալ խոհանոցին հարմար սեղանածածկ, որը շրջապատին հատուկ տեսք է տալիս:



