Հայերեն
Մենք պատրաստ ենք հաճախորդին մատուցել բազմապիսի որակյալ ծառայություններ, որոնց արդյունքում կբավարարվեն նրանց բոլոր կարիքները։
Գերեզմանաքարերի պատրաստումը մեր ընկերության գործունեության հիմնական ուղղությունն է, որով զբաղվում ենք արդեն մի քանի տասնամյակ։
Ցանկալի է, որ գերեզմանաքարերի տեղադրումն իրականացվի հատուկ մասնագետների կողմից՝ համապատասխան սարքավորումների կիրառմամբ:
Մենք հանդիսանում ենք Լալվարի գրանիտի հանքի սեփականատեր և գործընկերներին առաջարկում ենք բարձրորակ քարաբեկորներ հետագա մշակման համար։
Փորձառու մասնագետի կողմից կատարված փորագրությունը երաշխավորում է հուշարձանի ձևավորման տարրերի բազմամյա կայունություն արտաքին միջավայրի տարբեր քայքայիչ ազդեցությունների նկատմամբ:
Մեր ընկերությունն արդեն ավելի քան 60 տարի արդյունահանում և շահագործում է Լալվար սարի ստորոտի կարմիր գրանիտի հանքավայրը։
Չլինելով միջնորդ՝ մենք կարողանում ենք գործընկեր շինարարական կազմակերպություններին առաջարկել լավագույն գները շուկայում։