Մենք շատ աշխատանքներ ունենք ավարտին հասցրած, որոնցով հպարտանում ենք: Սակայն Մոսկվայի հայկական եկեղեցական համալիրի տարածքում տեղակայված «Եղբայրական սիրո հուշաղբյուրն» ու Հայոց Մեծ Եղեռնի հուշակոթողն առանձնահատուկ են մեզ համար: Առաջինը խորհրդանշում է հայ և ռուս քրիստոնյա եկեղեցիների ու ժողովուրդների՝ դարերով ձգվող անքակտելի եղբայրությունը: Երկրոդը կանգնեցվել է՝ ի հիշատակ մարդկության պատմության ամենացավալի իրադարձություններից մեկի անմեղ զոհերի: