Մեր ընկերությունը հիմնադրվել է դեռևս 1950-ական թվականներին: Այդ ժամանակ բազմաթիվ գիտական ուսումնասիրությունների արդյունքում հաստատվել են Լալվար լեռան ստորոտի կարմիր գրանիտի մի շարք կարևոր առանձնահատկությունները կյանքի տարբեր ոլորտներում կիրառելու համար: Հենց մեր ընկերության ակունքներում կանգնած մասնագետներն էլ այդ տարիներին կարողացել են հմտանալ քարի մշակման տեխնոլոգիական նրբություններում: Այդ աշխատանքները շարունակվում են մինչ օրս՝ հասնելով կատարելության նորանոր բարձունքների:
Խորհրդային տարիները բավական բեղմնավոր էին Լալվարի գրանիտի համբավը ահռելի երկրում տարածվելու տեսանկյունից: Բազմաթիվ գործընկերային հարաբերություններ հաստատվեցին ԽՍՀՄ տարբեր պետությունների հետ, որոնք շինարարական և այլ նպատակներով սկսեցին ներկրել մեր արտադրանքը, ինչպես նաև տեղերում ստեղծեցին արտադրություններ և մշակել մեր հանքից ստացված քարաբեկորները:
Նորանկախ Հայաստանի ժամանակաշրջանը շատ ավելի լայն գործակցության հորիզոններ բացեց մեզ համար, և գործընկերային շրջանակը սկսեց ծավալվել դեպի այլ երկրներ: Այժմ արդեն մեր աշխատանքներին կարելի է հանդիպել աշխարհի յուրաքանչյուր ծայրում՝ Վլադիվոստոկից մինչև Լոս-Անջելես:
Այս տարիների ու շարունակական փոփոխությունների ընթացքում անփոփոխ է մնացել միայն մեր կարգախոսը՝ լինել արժանի գործընկեր թե՛ անհատների և թե՛ կազմակերպությունների համար: Եվ մենք հավատում ենք, որ հենց այս սկզբունքն է դարձել այն շարժիչ ուժը, որը բերել է մեզ դարից դար ու պարգևել մեզ մարդկանց ու նրանց գործին ծառայելու հնարավորություն:



