Հանդիսանալով Լալվարի գրանիտի՝ տարածաշրջանում ամենամեծ հանքի սեփականատերը՝ մենք գործընկեր կազմակերպություններին առաջարկում ենք ցանկացած չափի և ձևի քարաբեկորներ, որոնք նախատեսված են հետագա մշակման ու կոնկրետ արտադրանք ստանալու համար: Դրանք կարող եք գնել հենց տեղում, ինչպես նաև կարող եք պատվիրել առաքում և մենք այն անվտանգ ու ապահով կհասցնենք ձեր արտադրամաս:
Բնական է, որ մեզ մոտ գները շատ ավելի մատչելի են, քանի որ մենք զերծ ենք տարատեսակ միջնորդներից և վաճառում ենք մեր ընկերության հանքի քարաբեկորները:
Անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք նաև կիսել ձեզ հետ մեր տարիների փորձն ու տրամադրել խորհրդատվություն քարերի մշակման հետ կապված ցանկացած հարցով:
Մանրամասներ ճշտելու համար խնդրում ենք կապ հաստատել մեր մենեջերների հետ «Կոնտակտներ» բաժնի տվյալներից մեկով:



